top of page

Աճյունների որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութի շրջանում

  • Sep 13, 2021
  • 1 min read


2021 թվականի սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 924 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են հրդեհների մասին ստացված հաղորդումները:


Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 13 ելք: Հրդեհի 5 դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանում, այրվել է անասնաֆերմա և չոր խոտածածկ տարածք, 3-ը՝ Մարտունու շրջանում, Ասկերանում հրդեհ է բռնկվել աղբանոցում: Ստեփանակերտում արձանագրված թվով 5 հրդեհներից մեկը բռնկվել է Բաղրամյան փողոցի հարակից տարածքում՝ այրվել են չոր խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ:


Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գրանցվել է 1 հաղորդում: Տուժել է 3 քաղաքացի: Փրկարարները բժիշկների և ոստիկանության ծառայողների օգնությամբ՝ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:


Շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, ռուսական խաղաղապահ զորակազմի սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն Արցախի Հանրապետության տարածքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ:


Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորների կողմից ականազերծվել է 4 հա տարածք, վնասազերծվել՝ հակատանկային 4 ական, կասետային 50 հրթիռ, 5 ավիառումբ, նռնականետի ՊԳ-7 տիպի 13 նռնակ:


Նշված ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է տեխնածին բնույթի 40, սոցիալ-կենցաղային 36 կանչ և գրանցվել՝ տարերային 5 պատահար:


Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարաքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարները կատարել են 5 ելք: Զինադադարից հետո` հայտնաբերվել և տարհանել է ընդհանուր 1663 աճյուն:


Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page