Search
ԱԺ նախագահը և Կնյազ Հասանովը քննարկել են քրդական համայնքի խնդիրները
- Aug 12, 2021
- 1 min read

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Օգոստոսի 12-ին հանդիպեցի պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ՝ անդրառնալու Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին։
Նշեցի, որ նախատեսում եմ առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին և աջակցելու դրանց լուծմանը։
Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց թե՛ իր, և թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկության համար. «Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ»-ընդգծեց Հասանովը»։
Comments