top of page

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

  • Aug 16, 2021
  • 1 min read

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին․ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ և վրաց ժողովուրդների միջև առկա հարաբերությունները և շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:

Նա ընդգծեց, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և այդ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:

Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարևորեց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը և հույս հայտնեց, որ հետագայում ևս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Դեսպանը ևս կարևորեց տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշեց, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը:


Yorumlar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page