top of page

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳՆ-ին

  • Aug 17, 2021
  • 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Օգոստոսի 17-ին ընդունեցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը։

Ողջույնի խոսքում նշեցի, որ անկախ այն փաստից, որ Հայաստանին և Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորություն, դրանից մեր երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել։

Բարձր եմ գնահատում 2019-ին Երեւանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը․ այն կարևոր խթան է երկկողմ գործակցության համար։ Առաջիկայում Հայաստանում կբացվի Ուրուգվայի դեսպանատուն, ինչն էլ ավելի կզարգացնի մեր հարաբերությունները։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, եւ կարեւորեց մեր երկրների հարաբերությունների շարունակական զարգացումը։


Անդրադարձանք նաև բարեկամական խմբերի համագործակցությանը։ Համոզված եմ, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ։


Նշեցի, որ Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է։ Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն ասաց, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։


Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ եւ հույս։ «Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին»,- հավելեց Ուրուգվայի ԱԳ նախարարը»։



Komentar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page