Search
Ալեն Սիմոնյանը ասել է, թե ինչ թեմա է քննարկվելու խորհրդի նիստում
- May 14, 2021
- 1 min read

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ԲՀԿ-ն դիմել է Ազգային ժողով՝ նիստ հրավիրելու առաջարկով, ինչն էլ քննարկվելու է այժմ խորհրդի նիստի ժամանակ։
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ այս պահին փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ համապատասխան խողովակներով։ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ ՀՀ վարչապետն էլ դիմել է ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության հարցով։
Այն հարցին, թե կարող ենք ասել, թե Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել, ԱԺ փոխնախագահը ասաց հետևյալը․ «Ոչ, նման բան հիմա ասել չի կարելի, որովհետև նախ որևէ կրակոց կամ ընդհարում տեղի չի ունեցել։ Բայց տարբեր տեղաշարժեր, այնուամենայնիվ, տեղի են ունենում, բայց այդպիսի հայտարություն անելը անընդունելի է»։
Comentarios