top of page

Ալեն Սիմոնյանը 12 մլն դրամով վաճառել է իր «RANGE ROVER»-ը

  • Jun 14, 2021
  • 1 min read



ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 2020թ- ի հայտարարագիրն է ներկայացրել, որտեղ նշել է՝ Երևանի կենտրոն վարչական շրջանում որպես համատեղ սեփականություն ունի մեկ բնակարան։ Այդ մասին MediaHub.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից։


Ըստ Սիմոնյանի ներկայացրած տվյալների՝ 2020թ- ի մարտին 12 000 000 դրամով վաճառել է իր «RANGE ROVER» մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք էր բերել իշխանափոխությունից հետո՝ 2018թ- ի հունիսին։ Սիմոնյանը այլ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։


Նրա բանկային հաշիվներին հաշվետու տարվա ավարտին եղել է 1 217 292 դրամ և 27 դոլար։ Սիմոնյանը, որպես կանխիկ գումար, տարեսկզբին հայտարարագրել է 9 074 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 21 930 000 դրամ։


Որպես եկամուտ փոխխոսնակը հայտարարագրել է 10 528 240 դրամ աշխատավարձ, որը ստացել է Ազգային ժողովից և մեքենայի վաճառքից ստացած գումարը՝ 12 000 000 դրամ։


Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, որպես միանձնյա սեփականություն հայտարարագրել է բնակարան Երևանի կենտրոնում, «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենա։ Մարգարյանը հայտարարագրել է նաև 50 տոկոս բաժնային արժեթղթեր, որոնք ձեռք է բերել 2019թ-ին։ Վերջինս բանկային հաշվին ունեցել է 2 368 075 դրամ, իսկ որպես կանխիկ գումար հայտարարագրել է 6 700 000 դրամ և 19 100 դոլար։


Մարգարյանը աշխատավարձի դիմաց վարձատվություն ստացել է 1 663 327 դրամ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ից և 538 500 դրամ՝ «ՄեդիաՆյուզ» ՍՊԸ-ից։ Եվս 2 160 000 դրամ ստացել է «Հրապարակ Օրաթերթ» ՍՊԸ-ից՝ վարձակալության դիմաց։

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page