top of page

Ձեր հանգստի կադրերից պարզ է՝ լարված չեք, էլ չեք գերազանցի՞ լիազորությունները․ Մանուկյանը՝ Սիմոնյանին

  • Sep 13, 2021
  • 1 min read


Այսօր ԱԺ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, հիշեցրեց, որ նա նախորդ նիստերում գերազանցել է իր լիազորությունները։


Մանուկյանը հույս հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի լարվածությունն անցել է, ու նա այլևս չի գերազանցի իր լիազորությունները։


«Ձեր լարվածությունն անցել է, դա երևում է Հունաստանում Ձեր հանգստի կադրերից»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։


Պատգամավորը հիշեցրեց, որ Ալեն Սիմոնյանն ինքն էր ասում, թե շատ ծանր է տանում երկրում տիրող վիճակը, իսկ նրա հունաստանյան հանգիստն այլ բան է ցույց տալիս։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page