Search
Սրանից հետո «սենց է լինելու, նենց է լինելու» չկա․ Ալեն Սիմոնյանը վրդովվեց Արեգնազ Մանուկյանի խոսքից
- Aug 4, 2021
- 1 min read

Այսօր ԱԺ նիստին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ուղղված հարցի ժամանակ նույն խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն օգտագործեց «Նիկոլենք» արտահայտությունը, որը վրդովվեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նա կոչ անելով կոռեկտ լինել:
«Վարչապետի անունը ձևափոխելու կամ այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ: «Սրանից հետո տենց ա լինելու» հրահրող արտահայտություններից խնդրում եմ զերծ մնալ»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանին զայրացրեց նաև Մանուկյանի այն արտահայտությունը, որ սրանից հետո այդպես է լինելու, այսինքն, ընդդիմությունը պետք է սուր հարցեր տա։
Commenti