top of page

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը՝ Արցախի խնդրի կարգավորման ջանքերի համար

  • Oct 4, 2021
  • 1 min read


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի միջնորդության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեկ տարի առաջ Հայաստանում եղած դժվարին ժամանակաշրջանում ունեցած ներդրման համար: Գիտեմ, որ աշխատանքը շարունակվում է: Շատ շնորհակալ եմ անձամբ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության նախագահին», - ասել է Սիմոնյանը Մոսկվայում Լավրովի հետ բանակցությունների մեկնարկից առաջ:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page