top of page

Միջադեպ Ալեն Սիմոնյանի և Գեղամ Մանուկյանի միջև․ Սիմոնյանը նկատողություն տվեց Մանուկյանին

  • Aug 5, 2021
  • 1 min read

Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթից հետո «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից, արձագանքելով պատգամավորին, տեղից բղավեց, ինչին ի պատասխան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նկատողություն է տալիս Գեղամ Մանուկյանին։


«Ուզում եմ հասկանալ՝ այս ի՞նչ է, դուք էլ եք շատ բան անում, պարոն Մանուկյան, պետք չէ տեղից արձագանքել։ Եկեք գողանալուց չխոսանք, հա՞, որովհետև շատ բաներ կարող են հնչել այս դահլիճում ու վստահեցնում եմ՝ հնչելու են։ Իմ պահանջը հետևյալն է, որ նիստի բնականոն ընթացքն ապահովվի։ Դուք ամբիոնից բազմաթիվ բաներ եք ասում, որոնց հետ առնվազն համաձայն չենք, բայց մենք տեղից չենք բղավում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page