Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՌԴ Պետդումայի նախագահին վերընտրվելու կապակցությամբ
- Oct 12, 2021
- 1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ.
«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Պետական շինարարության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն եւ հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք պահպանել եւ զարգացնել հայ-ռուսական խորհրդարանական երկխոսության ինտենսիվ տեմպը, որը լիովին կնպաստի մեր երկրների ու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում:
Commentaires