top of page

Քաղաքագետն անհավանական է համարում Ստեփանակերտի հայտնվելն Ադրբեջանի ենթակայության ներքո

  • May 5, 2021
  • 1 min read

Ստեփանակերտն Ադրբեջանի ենթակայության ներքո ունենալու համար, ադրբեջանցիները ստիպված են լինելու պատերազմել, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության հետ:

Այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անհավանական համարելով ադրբեջանցիների տարածած տեղեկությունը՝ թե իբր Ստեփանակերտն այս տարվա հունիսին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո:


«Ամբողջությամբ նկատելի է, որ պաշտոնական Բաքուն հատուկ ընտրել է հայության զգայուն տեղերը գտնելու և դրանց վրա ճնշում գործադրելու ռազմավարություն: Որոշ գործողություններ, որ նրանք իրականացնում են ակնհայտորեն իրենց պետք չէ: Դրան մի քանի բացատրություններ ունի՝ նրանց 26-ամյա ազգային հիասթափությունն ու կուտակված բարդույթները,Ալիևի կառավարման ռեժիմի ու նրա անհատականության առանձնահատկությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանը Արցախյան խնդիրը լուծված է համարում, սակայն իրականում պատերազմը չի վերջացել այնպես ինչպես նա կցանկանար լուծել խնդիրը»,-նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ իրեն պետք է Արցախի ամբողջ տարածքն առանց հայերի, ինչը սակայն չի հաջողվել պատերազմում:


Քաղաքագետ Իսկանդարյանի խոսքով՝ Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ և նմանաբնույթ այլ ադրբեջանական հայտարարություններին, պետք է վերաբերվել որպես տեղեկատվական քարոզչության՝ ուղղված ինչպես ներքին լսարանին, այնպես էլ հայկական կողմին, իսկ ավելի քիչ՝ միջազգային լսարանին: Այդուհանդերձ՝ այդ հայտարարությունն առնչություն չունի իրական քաղաքականության և պատերազմին հետ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page