Մեհրիբան Ալիևան տեղի ունեցած միջադեպի համար մեղադրել է Հայաստանին
«Խորը վշտի և տխրության զգացողությամբ լուր ստացա ադրբեջանական հեռուստատեսության օպերատոր Սիրաջ Աբիշովի, Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության աշխատակցուհի Մահարրամ Իբրահիմովի և Սուսուզլուգի փոխնախագահ Արիֆ Ալիևի մասին, ովքեր, կատարելով իրենց մասնագիտական պարտքը, պայթել են ականի վրա»,- հայտնել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ Արցախում ակաների վրա մոտ 140 ադրբեջանցի է պայթել, որոնցից 27-ը մահացել են։ Երկրի փոխնախագահը կարծում է, որ նշված դեպքերի համար պատասխանատու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
«Դժբախտաբար, ադրբեջանական կողմի կոչերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններ՝ Հայաստանին ճնշում գործադրելու ուղղությամբ՝ ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու հարցում, անհաջող էին: Միջազգային հասարակական կազմակերպությունները շարունակում են լռել»,- նշել է Մահրիբան Ալիևան։
Comments