top of page

Ալիևի հերթական այլանդակ հարձակումը վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլև բոլորիս. Աբովյան

  • Oct 4, 2021
  • 1 min read


«Դե ինչ՜, հետաքրքիր է իշխանությունների տեսակետները լսել «խաղաղության դարաշրջանի» սկզբի համար Ադրբեջանի նախագահ Ալիևի շուրթերով «դրական ազդանշանների» նոր հոսքի վերաբերյալ։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ արեց Հայաստանին հրաժարվել փոխվրեժի փորձերից և խոստացավ խստորեն ճնշել հայկական կողմից ցանկացած սադրանք:


«Մի ջղայնացրեք մեզ, ձեզ խելոք պահեք: Եթե ձեզ խելոք պահեք, կկարողանաք խաղաղ ապրել: Իսկ եթե մեր դեմ կրկին ինչ -որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն լինի, մենք ձեր գլուխը կկոտրենք ՝ առանց որևէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարողանա պաշտպանել ձեզ »,- պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:


Հայաստանի նկատմամբ Ալիևի հերթական այլանդակ հարձակումը վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև բոլորիս, այս տականքը վիրավորում է բոլորիս և դա անում է հատուկ հաճույքով և, ի դեպ, հեռահար քաղաքական նպատակներով:


Հիմա հարցն այն է ՝ պատրա՞ստ են արդյոք «հպարտ քաղաքացիները» և Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները իրենց "խելոք" պահել ադրբեջանական տեսլականին համապատասխան,հն՞։


Իսկ ինչ՞ է "խելոքը" և ինչը՞՝ ոչ: Իսկապես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ «խելոք պահիր» արտահայտությամբ Ադրբեջանի նախագահը նկատի ունի հայերի համաձայնությունը Արցախի ոչնչացմանն ու Հայաստանի մասնատմանը:

Եվ կրկին ... համաձա՞յն եք «խելոք» պահել ձեզ :

Ազատ զգացեք, պատասխանեք»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page