top of page

Շուշիի հռչակագիրը մարտահրավեր է Հայաստանին, ՌԴ-ին ու Իրանին․ վերլուծական



Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը: Ալիևը նշել է, որ Շուշիի հռչակագրի կարևոր կետերը ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության և ռազմական փոխօգնության մասին են:


Շուշիի հռչակագրի դրույթները վերաբերում են նաև երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ փոխգործակցությանը, կարևորվում է hարավային գազային միջանցքի նշանակությունը:


Ալիևի խոսքով, հռչակագրում տեղ է հատկացված նաև զանգեզուրյան միջանցքին, որը պետք է երկաթգծային և ավտոմոբիլային եղանակներով կապի Թուրքիան և Ադրբեջանը:


Շուշիի հռչակագիրն ամրագրում է նոր ստատուս-քվոն Հարավային Կովկասում՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի: 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում՝հայկական հողերի հաշվին, Արցախի հաշվին գծվել են նոր սահմաններ՝ Էրդողան-Ալիև տանդեմը հռչակագրով ամրագրեց Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան թղթի վրա:


Թուրքիան և Ադրբեջանն ևս մեկ քայլ արեցին դեպի միասնական պետություն՝ նրանք միավորում են էներգետիկ-տրանսպորտային, ռազմաքաղաքական ոլորտները՝ հիմքում ունենալով «Մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձևը: Շուշիի հռչակագրի ռազմական փոխօգնության մասին դրույթը մեսիջ է Հայաստանին և Արցախին՝ Շուշին և Հադրութը ռազմական ճանապարհով հետ բերելու փորձերի դեպքում Թուրքիան լիարժեք ռազմական օգնություն է տրամադրելու Բաքվին:


Շուշիի հռչակագրի՝ Հարավային գազային միջանցքի, ռազմական փոխօգնության, Շուշիում թուրքական հյուպատոսության բացման մասին կետերը բացահայտ մարտահրավեր են ՌԴ-ին և Իրանին: Հարավային Կովկասում՝ Արցախի սրտում, Շուշիում ստորագրվում է պանթուրքական նոր դաշինք: Դա պետք է անհանգստացնի Իրանին և ՌԴ-ին, քանի որ պանթուրքական ծրագրի սլաքներն ուղղվելու են այդ երկրների տարածքային ամբողջականության դեմ:


Հայաստանը Շուշիի հռչակագրին պետք է արձագանքի՝ խորացնելով ռազմա-քաղաքական կապերը ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի հետ, որոնց համար թուրքական գործոնի ուժեղացումն՝ անվտանգության առանցքային սպառնալիքներից է:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page