top of page

Կապիտուլյանտն Ադրբեջանին է հանձնում մի շարք տարածքներ Տավուշի և Արարատի մարզերից․ Ալվինա Աղաբաբյան

  • May 25, 2021
  • 1 min read


Հայաստանը՝ ի դեմս իշխանությունը զավթած կապիտուլյանտի, Ադրբեջանին է հանձնում մի շարք տարածքներ Տավուշի (Հին/Վերին Ոսկեպար, Բարխուդարլու և Սոֆուլու) և Արարատի (Տիգրանաշեն) մարզերից, որոնք 1920-1930 թթ․ արհեստական հիմնավորումներով պարզապես պոկվել էին Խորհրդային Հայաստանից և կցվել Խորհրդային Ադրբեջանին, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակ վերամիավորվել էին Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը։


Նրա խոսքով նշված հատվածների օտարումը թշնամուն կհանգեցնի հետևյալ իրողություններին․

  • Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա։ Այդ վեց գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը,

  • ամենայն հավանականությամբ, Ոսկեպար գյուղը, "աշխարհագրական նպատակահարմարության" անվան տակ՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և Վերին Ոսկեպարի միջև, ամբողջությամբ տրվելու է Ադրբեջանին,

  • Կիրանց և Աճարկուտ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, քանի որ դեպի այդ գյուղեր ճանապարհ չի լինելու։

  • Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի զգալի հատվածներն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը։ Սա բերելու է լիակատար շրջափակման։

  • Ադրբեջանին է անցնելու Երևանը Վայոց Ձորին, Սյունիքին և այնուհետ Իրանին կապող միջպետական նշանակության ճանապարհի կարևորագույն մի հատված և կրկին՝ «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և Տիգրանաշեն՝ Քյարքիի միջև։ Ինչպես պնդում է Աղաբաբյանը՝ ամենայն հավանականությամբ Ադրբեջանին են տրվելու նաև գյուղից հարավ ընկած տարածքներն ու բարձունքները։



Kommentarer


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page