top of page

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ

  • Jun 3, 2021
  • 1 min read


Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո ուղևորվելու է Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետի հետ Արցախ է մեկնել նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։


Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։


Նորին Սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։


Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page