top of page

ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահը հյուրընկալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

  • Oct 13, 2021
  • 1 min read


Այս օրերին Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմը հյուրընկալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:


Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն նոր մարմինների ձևավորման համատեքստում ԱՄԷ պաշտոնյային ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերն ու նշանակությունը, պատվիրակված գործառույթները և ակնկալիքները:


Հարիբ Սաիդ ալ-Ամիմն էլ իր հերթին ներկայացրել է ԱՄԷ վերահսկիչ պալատի գործառույթները և ԿԿՀ-ի հետ հնարավոր փոխգործակցության ուղիներ նախանշել:


Հայկուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հարիբ Սաիդ ալ-Ամիմին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությամբ հետաքրքրվելու և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության համար:


Պալատի նախագահը գոհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ երկկողմ կապերն ամրապնդելու լավ նախադրյալներ կան:


Հարիբ Սաիդ ալ-Ամիմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա կապերն ակտիվացնելու համար ձևավորել համագործակցության օրակարգ և առաջ մղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page