top of page

Նախագահ Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Բայդենին

  • Jul 4, 2021
  • 1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.


«Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն միլիոնավոր ամերիկացիների համար, քանի որ համավարակի պայմաններում խորհրդանշում են վերադարձը բնականոն կյանքին։


Այդ տոնակատարությունները հատուկ կարևորություն ունեն նաև ամերիկահայ մեր հայրենակիցների համար, որոնք ուրույն ներդրում են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման և հզորացման գործում, մեծապես նպաստել մեր պետությունների միջև համագործակցությանը»։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page