top of page

Երևանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների ծառայությունների մատուցումը

  • Sep 15, 2021
  • 1 min read


ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․


«COVID-19 համաճարակի պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումը: Առաքելության տեսանկյունից առաջնային վիզաների կատեգորիաներում՝ ներառյալ սահամանափակ թվով այցեր կապված խնդրագրերի հիման վրա աշխատանքային վիզաների, ուսանողական վիզաների և այցելուների փոխանակման վիզաների հետ, մենք ներկայումս ապահովում ենք այնքան այցեր, որքան անվտանգության նկատառումները, տեղական պայմանները և ռեսուրսները թույլ են տալիս: Մենք հորդորում ենք բոլոր դիմողներին ուշադրություն դարձնել առկա սահմանափակումներին և հնարավորինս շուտ դիմել վիզաների համար: Այցերը կնշանակվեն համաձայն դիմողների գրանցման հերթականության։


Ոչ-ներգաղթային վիզայի (մուտքի արտոնագրի) վերաբերյալ թարմացումներ. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գիտակցում է, որ շատ մարդիկ վճարել են վիզայի համար նախատեսված վճարը և դեռևս սպասում են հարցազրույցի օրվա նշանակման: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ և անվտանգ վերսկսել վիզաների հետ կապված բոլոր ծառայությունների մատուցումը։ Վստահ եղեք, որ բոլոր նրանք, ովքեր հյուպատոսական ծառայությունների կասեցման հետևանքով չեն կարողացել նշանակել հարցազրույցի օր և/կամ ներկայանալ հարցազրույցի, կկարողանան օգտագործել իրենց վճարումը (հայտնի է որպես MRV վճար) մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 30-ը։ Խնդրում ենք հետևել այս կայքի թարմացումներին՝ վիզաներին առնչվող բոլոր ծառայությունների վերսկսման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page