Search
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքննարկի ՀՀ-ին 50 միլիոն դոլարի աջակցության հարցը
- Jul 1, 2021
- 1 min read

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեն քննարկելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը։ Այն առաջարկում է առնվազն 50 միլիոն դոլարի օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը և 2 միլիոն Արցախին ականազերծման նպատակներով։ Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայկական Համագումարի մամուլի ծառայությունից:
Փաստաթուղթն արդեն արժանացել է համապատասխան ենթահանձնաժողովի հավանությանը։ Քննարվելիք օրինագիծն իր առկա վիճակում նաև արգելում է զենքի վաճառքը Թուրքայի նախագահի անվտանգության ծառայությանն, ինչպես նաև վերահաստատում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ամերիկյան կառավարական օգնությունն Ադբեջանին։
Comments