top of page

ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս չճամփորդել ՀՀ և ԱՀ

  • May 19, 2021
  • 1 min read


ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստանի Հանրապետություն: Արգելքի պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:


Նաև կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԱՀ այցելած իր քաղաքացիներ համար:


Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի պատերազմի օրերին ևս ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում էր չմեկնել Արցախ՝ տարածաշրջանում առկա ռազմական հակամարտության պատճառով։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Միաժամանակ խորհուրդ էր տրվում խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page