Search
Որոտանի գյուղապետը Որոտան, Սյունիք և Հայրենիք պաշտպանող տեսակից էր. Մակինյան
- Jul 9, 2021
- 1 min read

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Չեմ ճանաչում Որոտանի գյուղապետին, բայց ՔԿ-ի հրապարակած նկարները ցույց են տալիս որ մարդը Որոտան, Սյունիք և Հայրենիք պաշտպանող տեսակից էր, մարդը՝ մարդ էր, հայրենասեր մարդ, Հայրենիքը զենքով պահող մարդ:
Հիմա ձերբակալեցիք նրան, խլեցիք զենքերը և Որոտանն այդ չափով անպաշտպան դարձրիք:
Չիմացողների համար նշեմ, որ կապիտուլացիայի ստորագրումից հետո Որոտան գյուղի մի մասը նվիրվել է թուրքերին, մարդիկ իրենց տներում քնում են թուրքից մետրերի հեռավորության վրա և դեռ «հանդգնում» են տանը զենք պահել:
Comments