top of page

Անպատասխանատու «վոյաժներ»՝ քաղաքացու նյարդերի հաշվին. «Ժողովուրդ»

  • Oct 1, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Առողջապահության նախարարությունը հետ է կանգնում սեփական որոշումից ու հետաձգում պատվաստման պարտադիրությանը վերաբերող ու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը: Ավանեսյանի որոշմամբ, հիշեցնենք, պետական ու մասնավոր բոլոր հիմնարկություններում աշխատակիցները կա՛մ պատվաստված լինելու հանգամանքը փաստող գրություն պետք է ներկայացնեին, կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական այս որոշումը ոչ միայն խտրական վերաբերմունքի դրսևորում է, այլ նաև այնպիսի քաոսային մի իրավիճակի է հանգեցրել, որ կորոնավիրուսի թեստեր իրականացող լաբորատորիաների առջեւ կիլոմետրերի հասնող հերթեր են գոյացել:


Նախարար Ավանեսյանը, ըստ երևույթին, տեղի տալով բարձրաձայնվող քննադատությանը ու իրավաբանների կողմից մատնանշվող փաստարկներին, որոշել է, որ «չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում»։

Այն դեպքում, երբ բարեխիղճ աշխատակիցները, որոնք հետևել են կառավարության որոշմանը, ֆիզիկական խոչընդոտներ հաղթահարելով՝ լաբորատորիաներում հերթ կանգնելով՝ ՊՇՌ թեստ են հանձնել, որ հասցնեն սահմանված ժամկետում թեստի պատասխանը գործատուին ներկայացնել, պարզվում է, որ կանոնակարգումն այլեւս պարտադիր չէ: Ստացվում է՝ կառավարության անհետևողական վարքագծից քաղաքացիները կրեցին ֆինանսական, ֆիզիկական զրկանքներ, որոնք հազիվ թե նույն այդ կառավարությունը փոխհատուցի:


Դժվար է հավատալ, որ կառավարությունը կկարողանա այնքան ճկուն լինել, որպեսզի հաջողի իր անպատասխանատու վարքագծից հետո կրկին քաղաքացիներին օրինապահ դաշտ բերել և ՊՇՌ թեստի պարտադիր լինելու կարգավորումը կիրառել»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page