top of page

Անցած շաբաթ գրանցվել է 350 դեպք, որից 137-ն՝ արտակարգ

  • Nov 8, 2021
  • 1 min read

Նոյեմբերի 1-ից 7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 350 դեպք, որից 137-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 45, քարաթափման 1, ինքնասպանության փորձի 4 դեպք, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 149 կենցաղային կանչ. տուժել է 283 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Այդ մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page