Search
Անդորրայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
- Aug 24, 2021
- 1 min read

Անդորրայի Արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:
«Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու երկրները, և ես կցանկանայի վերահաստատել Անդորրայի Իշխանապետության հանձնառությունն ու հաստատակամությունը` շարունակելու ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ հիանալի հարաբերությունները մեր համագործակցության երկկողմ և բազմակողմ ոլորտներում»,- նշել է Անդորրայի ԱԳ նախարարն իր ուղերձում։
Commentaires