top of page

Անդրանիկ Փիլոյանն հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

  • Nov 10, 2021
  • 1 min read


Նոյեմբերի 10-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով:


Ողջունելով հյուրին՝ ԱԻ նախարարը նշել է, որ տարեսկզբին կայացած առաջին հանդիպման արդյունքները համագործակցության առումով դրական են և փոխգործակցության նոր ձևաչափերի համար՝ լավ մեկնարկ: Նախարարը նշել է, որ այս փուլում խոսքը գնում է բելառուսական արտադրության հրշեջ մեքենա, փրկարարական տեխնիկա ձեռք բերելու մասին:


Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն օպերատիվությամբ կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը՝ պահանջվող տեխնիկայի ձեռքբերումը հնարավորին սեղմ ժամկետներում ապահովելու համար:


Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև համագործակցությունն իրականացվում է 2011թ.-ին Մինսկում կնքված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի և դրա շրջանակում ստեղծված Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման կանոնակարգի շրջանակներում:


Անցած տարիներին համագործակցության շրջանակներում իրականացվել են բազմաթիվ պաշտոնական փոխայցեր, տեխնիկական համագործակցություն, փոխանակման և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ միջուկային և ճառագայթային անվտանգության, աղետների դիմակայության թեմաներով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page