Ավելի քան 30 տարի քաղաքականության մեջ, 16 տարի` երկրի ղեկավարի պաշտոնում. Մերկելը հեռանում է

Վերջին 16 տարում առաջին անգամ Գերմանիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ առանց գործող կանցլեր Անգելա Մերկելի թեկնածության:
Առաջին անգամ նա մուտք գործեց Բունդեսթագ 1990-ին։ Սկզբում, երբ նոր-նոր էր քայլեր անում դեպի մեծ քաղաքականություն, գրեթե ոչ ոք չէր հավատում, որ նա կհաջողի, քանի որ համարում էին՝ քաղաքականության մարդ չէ․ դա էլ քիչ է, կին է: Իսկ ո՞վ է Գերմանիայի երկաթե լեդին․․․
Մերկելն Արևմտյան Գերմանիայից է, մասնագիտությամբ ֆիզիկոս:
Նրա առաջին ամուսինը նույնպես ֆիզիկոս էր, իսկ երկրորդը՝ քիմիկոս։ Երկուսից էլ երեխաներ չունի։ Սիրում է գերմանական խոհանոցը, բայց չի հրաժարվում նաև շաուրմայից․ Բեռլինի թաղամասերից մեկի սրճարանում նա հաճախ է խորտիկներ վայելում՝ համեմված սոխով, լոլիկով և աղցանով:
Մերկելի մականունը ԶԼՄ-ներում Մութի է, որը նշանակում է մայրիկ։ Այս բառը հաճախ նաև հուշանվերների վրա կտեսնեք: Նա սիրում է կիսաթանկարժեք մետաղներից զարդեր՝ պատված տարբեր քարերով։ Միշտ ձիգ ու վճռական կեցվածքով Մերկելը մի քանի անգամ ասել է, որ հրաժարականից հետո երազում է ճանապարհորդել, օրինակ՝ ռուսական տրանսսիբիրյան երկաթուղով երթևեկել: Մերկելն առաջինն էր Գերմանիայում, ով որոշեց ինքնակամ հեռանալ կանցլերի պաշտոնից:
Comments