Search
Եվրո-2020. Անգլիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ` հաղթելով Գերմանիային
- Jun 29, 2021
- 1 min read

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Անգլիան մրցեց Գեմանիայի դեմ: Խաղն ավարտվեց 2:0՝ հօգուտ Անգլիայի:
Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում առավելությունը Գերմանիայի կողմն էր: Հետագայում Անգլիան հավասարեցրեց խաղը: Վիճակագրությամբ չնչին առավելություն ուներ Անգլիան: Երկրորդ կեսում հավաքականները հավասարակշռված խաղի էին ցուցադրում` շեշտ դնելով հակագրոհների վրա: Խաղակեսի վերջնամասում Հարի Քեյնը խփեց նաև Անգլիայի երկրորդ գնդակը:
Քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի Շվեդիա-Ուկրաինա զույգի հաղթողի հետ:
Comments