top of page

Եվրո-2020. Անգլիան խոշոր հաշվով հաղթեց Ուկրաինային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

  • Jul 4, 2021
  • 1 min read

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Ուկրաինայի և Անգլիայի հավաքականները:


Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի հենց մեկնարկում Անգլիան օգտագործեց իր հնարավորությունը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Հարի Քեյնը և 4-րդ րոպեին գրավեց Ուկրաինայի դարպասը:


Երկրորդ խաղակեսի մեկնարկում 4 րոպեի ընթացքում Անգլիան խփեց երկու գնդակ` դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաքգուաերը: Ի վերջո Անգլիան հաղթեց 0-4 հաշվով:


Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հուլիսի 7-ին Անգլիան Լոնդոնում կմրցի Դանիայի հետ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page