top of page

4 զինծառայող՝ 321 հոգանոց ցուցակից դատարանի վճռով ճանաչվեց անհետ կորած

  • Jun 15, 2021
  • 1 min read


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից 7 ամիս անց դատական կարգով անհայտ բացակայողի կարգավիճակ է ստացել ընդամենը 4 զինծառայող։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ հունիսի 10-ի Կառավարությանը ներկայացրած չզեկուցվող հարցերից մեկի հիմնավորման մեջ, որով նախարարությունը խնդրում է երկարաձգել անհետ կորած զինծառայողի կարգավիճակի համար 6-ամսյա 300 հազարական դրամների վճարումները ևս 3 ամսով


Դատարանի վճռով անհայտ բացակայողի կարգավիճակ ստանալուց հետո զինվորի հարազատները կարող են դառնալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու և ստանալ միանվագ և ամսական վճարումներ, իսկ քանի դեռ այդ կարգավիճակը չկա, Կառավարությունը նախկինում՝ 6, այժմ արդեն՝ մինչև 9 ամիս յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ կվճարի անհետ կորածների ցուցակում ընդգրկված զինվորների ընտանիքներին:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page