top of page

«Հայկ Մարության, Երեւանի քաղաքացիները սպասում են ձեր արձագանքին». Անի Խաչատրյան

  • May 11, 2021
  • 1 min read


Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը անդրադարձել է այսօր Կենտրոն վարչական շրջանի շենքում պաշտոնյաների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Այսօր Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած «փողոցային հաշիվ մաքրելը» շատ նման է տարիներ ի վեր Հայաստանում ձեւավորված ուժի միջոցով հարցեր լուծելու մշակույթին:

Այսօր մեր ազգն իրավունք չունի այսքան կորուստնորից հետո, ու կանգնած լինելով այսքան խնդիրների դեմ, թույլ տա իրեն, որ նույնիսկ քաղաքացիներն իրար մեջ առաջացած խնդիրները լուծեն վայրենի ցեղերի դաժան ու անտրամաբանական մեթոդներով, նամանավանդ նման բան չպիտի տեղի ունենա պետական մարմինների շրջանակներում։ Այսօր հայ ազգի հոգեվիճակը անհրաժեշտություն ունի տեսնելու, որ պետական մարմիններում աշխատում են գիտակից եւ պատասխանատվություն ունեցող մարդիկ, այդ իսկ պատճառով, այսօրվա միջադեպի պատասխանատուները եւ մեղավորները պետք է կրեն պատիժ օրենքի ողջ ուժով:

Ձեռնամարտի մասնակիցներից ոմանց անդրադարձ ունեցել եմ, զգուշացրել եմ, բայց լսող չկար։

Հ.Գ. Հայկ Մարության, Երեւանի քաղաքացիները սպասում են քաղաքապետի արձագանքին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page