top of page

Անկարան և Բաքուն թյուրքական օղակ են ստեղծում Հայաստանի ու Արցախի շուրջ. վերլուծական

  • May 13, 2021
  • 1 min read

Ադրբեջանը շարունակում է ոտնձգությունները Հայաստանի Սյունիքի մարզի ուղղությամբ՝ դրանով բացահայտելով իր ռազմավարական, աշխարհաքաղաքական նպատակները Հարավային Կովկասում: Բաքուն կյանքի է կոչում պանթուրքական ծրագիրը՝ արցախյան պատերազմն այդ ծրագրի միայն մի բաղադրիչն էր: Պանթուրքիզմը՝ թյուրքախոս երկրների և ժողովուրդների միավորման ռազմավարությունը՝ հակահայկական, հակառուսական, հակաիրանական և հակաչինական ծրագիր է: Ադրբեջանը՝ Հարավային Կովկասում և Կասպյան-Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Անկարայի պլացդարմն է, որի գլխավոր սլաքն ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ: Ադրբեջանը՝ թուրքական հետախուզության (MIT) և քաղաքական էլիտայի դրդմամբ սկսել է Հարավային Կովկասում թուրքական գործոնի ուժեղացման երկարաժամկետ ծրագրի իրականացումը: Այսօր Անկարայում իշխանության մեջ են գտնվում պանիսլամական, նեոօսմանական գաղափարներ կրող ուժերը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու թուրք ազգայնականները՝ «Գորշ գայլերը», որոնց քաղաքական թևը ներկայացված է ի դեմս «Ազգայնական շարժում» կուսակցության: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կյանքի է կոչում «Մեծ Ադրբեջան» ռազմավարությունը, որն ունի մի քանի թիրախ՝ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Իրան: Նշենք, որ Միացյալ Ադրբեջան (Bütöv Azərbaycan) ծրագրի հեղինակն ադրբեջանցի քաղաքագետ Փերուզ Դիլանչին է: Այդ ռազմավարությունը մշակվել է դեռևս 1990-ականների սկզբին, իսկ արտաքին քաղաքական հստակ ուղենիշ է դարձել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի օրոք: Վերջինս պնդում էր, որ Ադրբեջանի սահմանները պետք է ձգվեն Ռուսաստանի Դերբենտ քաղաքից մինչև Պարսից ծոց: Միացյալ Ադրբեջանի մեջ, ըստ Անկարայի և Բաքվի պանթուրքիստների, պետք է մտնեն մի քանի տարածաշրջաններ, որտեղ համախմբված բնակվում են ադրբեջանցիներ: Հարավային Ադրբեջան (Cənubi Azərbaycan) իր մեջ ներառում է Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանները՝ Անկարան, Բաքուն և արևմուտքը մշտապես սրում են անջատողական տրամադրություններն Իրանի այդ հատվածում: Իրանի բալկանիզացումը՝ մասնատումն էթնիկ-կրոնական սահմաններով, ձեռնտու է վերոնշյալ ուժերին:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page