Անկարան Դաքքային մատակարարելու է ռազմական տեխնիկա և սպառազինություն. Ոսկանյան
- Jul 3, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչ հունիսին Հայաստանում «պողպատե մանդատի» և «երկաթե մուրճի» անիմաստ շքերթ էր, Թուրքիան հունիսի 29-ին Բանգլադեշի հետ կառավարական մակարդակում ստորագրեց ռազմական ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն Անկարան Դակկային մատակարարելու է ռազմական տեխնիկա և սպառազինություն։
Ընդ որում, չինական տեխնոլոգիական մշակման՝ Թուրքիայում «Камаз»-ի հիմքի վրա արտադրվող «TRG-300 Kaplan» («ղափլան» բռց․՝ «վագր») համազարկային կրակի հրթիռային համակարգերի խմբաքանակը, որը մեզանում ավելի հայտնի է «Քասրգա» անվանումով Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում, 2019թ․ գնման պայմանագրի հիման վրա հենց 2020թ․ հունիսին արդեն փոխանցվել է Բանգալդեշին, ինչի մասին հպարտությամբ հայտարարել է նույնիսկ վերջինիս վարչապետը։ Այսպիսով, որքանով տեղյակ եմ, Բանգլադեշն Ադրբեջանից բացի, երկրորդ պետությունն է, որը Թուրքիայից գնել է նման համակարգեր։
Սա այն դեպքում, երբ 2016թ․ Բանգլադեշում «Ջամաաթ-ի Իսլամի» իսլամիստական կուսակցության փակման և դրա ղեկավարի մահապատժի կապակցությամբ, Անկարա-Դաքքա հարաբերություններն այնքան էին սրվել, որ հետ էին կանչվել երկրների դեսպանները»։
Comments