Search
Անկախ ու ազատ Արցա՞խ եք թողել, որ շնորհավորում եք. Անդրե
- Sep 2, 2021
- 1 min read

Երգիչ Անդրեն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դավաճանված, բռնագրավված ու չգնահատված` Հայաստան աշխարհի դարպաս Արցախն այսօր ցավի եւ գերության մեջ է:
Իսկ 30 տարի առաջ ազատագրվեցիր եւ անկախացար արտաքին թշնամուց, դարձար պարծանք եւ ազատ կյանքի խորհրդանիշ Հայաստանի ու Սփյուռքի բազմամիլիոն հայերի համար, բայց ներքին թշնամիներդ չսիրեցին քեզ եւ ատելությունով լցված` նորից քեզ մասնատեցին, պառակտեցին ու հանձնեցին թուրք շներին՝ մեր մատաղ սերունդների հազարավոր կյանքերի եւ արյան գնով:
Ի՞նչն եք շնորհավորում, այ հակապետական դավաճանական խունտայի «պետ» ծառաներ։ Անկախ ու ազատ Արցա՞խ եք թողել, որ շնորհավորում եք»։
Comments