top of page

«Տարածքային ամբողջականության նկատմամբ զինված ոտնձգություն է տեղի ունենում». ԱԺ պատգամավոր

  • May 14, 2021
  • 1 min read


«Մենք իսկապես գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում»,֊ այսօր ԱԺ արտահերթ նիստում նման կարծիք հայտնեց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված իրավիճակին:


Նա նշեց` իհարկե, կոչեր հնչում են, որ այժմ մեղավորներ գտնելու ժամանակը չէ, բայց պետք է հասկանալ՝ առհասարակ ի՞նչ է արվել։ Պատգամավոր հիշեցրեց, որ ԱԽ քարտուղարը նշել է` նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ առաջնագիծը կահավորված չի եղել:


«Իսկ կարելի՞ է հասկանալ, թե այս վեց ամսիների ընթացում ինչպե՞ս է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել, հատկապես նման կարևոր հատվածներում: Մենք հասկանում ենք, որ Իշխանասարը սովորական մի բլուր չէր, ինչպես ոմանք են փորձում նշել. այն ստրատեգիական կարևորության կետ էր, և մենք պարտավոր էինք այդ հատվածում անվտանգությունն ապահովել:


Ես իրականում չեմ հասկանում` երբ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ զինված ոտնձգություն է տեղի ունենում, մենք ի՞նչ ենք բանակցում այդ մարդկանց հետ»,- հետաքրքրվեց նա, ապա նաև հարց հնչեցրեց՝ նրանց կողմից որևէ նախապայման դրվե՞լ է, թե՞ ոչ: Ապա անդրադառնալով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե մեդիատեռոր անել պետք չէ` Աննա Գրիգորյանն ասաց. «Պարո՛ն Քոչարյան, խոսում եք, որ չպետք է մեդիատեռորի ենթարկել ժողովրդին, ես համաձայն եմ, բայց այս ամբիոնից դուք խոսում եք Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ: Դուք գիտե՞ք Սյունիքի համայնքապետերը առհասարակ ինչով են զբաղված եղել՝ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետո, գոնե դա հաշվի առնելով՝ ես կխնդրեի փոքր-ինչ ավելի համեստ ձևակերպումներով հանդես գաք»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page