Search
Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք՝ կողմնորոշվեք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին
- Sep 13, 2021
- 1 min read

«Այո՛, դուք հանձնել եք Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,- այսօր խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք չկար Կովսականի և Սանասարի մասին, և դրանք այս իշխանությունը հանձնել է՝ վտանգելով Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը։ «Ինձ զարմացնում է, թե ինչպես է ԱԺ նախագահն ասում, որ Գորիս-Կապան ճանապարհի մասին գիտի այնքան, ինչ մյուսները։ Դա տարակուսելի է»,- նշեց նա։ Աննա Գրիգորյանը դիմեց իշխանությանը՝ հարցնելով․ «Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք, մի հատ կողմնորոշվեք»։
Commentaires