Search
«Իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք». Աննա Հակոբյանը հանդիպել է որդեկորույս մայրերին
- Jul 12, 2021
- 1 min read

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրեցինք միասին:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաեւ ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր: Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն Հասանյանը, այս ամիսների ընթացքում մշտապես մեր վիրավոր զինվորների կողքին կանգնած Հուշիկ Խոսրովյանը: Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք: Միասին միշտ ավելի հեշտ է»:



Comments