Search
Իշխանական աթոռներին նստած անձինք իրենց դուրեկան ցանկացած միտք կարողանում են օրենք դարձնել․ Մկրտչյան
- Sep 25, 2021
- 1 min read

Ակնհայտ է, որ իշխանական աթոռներին նստածներն իրենց փոքրիշատե դուրեկան ցանկացած միտք կարողանում են անցկացնել իրավական բոլոր ընթացակարգերով և դարձնել օրենք, որը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում և՛ պրակտիկ կիրառման, և՛ ՀՀ քաղաքացիների իրավունքների և ազատությունների տեսանկյունից։
Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու համար քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի իրավաչափությանը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ կան հարուցված քրեական գործել՝ պատգավորներին վիրավորելու գործով։
Comentários