Չեմ հասկանում՝ ինչ-որ մեկը պնդե՞լ էր, որ ինքը դավադիր գործողությունների մեջ է Իրանի դեմ․ Մկրտչյան
- Oct 6, 2021
- 1 min read

ՄԱԿ-ում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ խուսափեց խոսել այն մասին, որ հայկական պետությունների դեմ ահաբեկչություն է տեղի ունենում, որը սանձահարում են մի քանի պետություններ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ Մկրտչյանի՝ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց այն մասին, որ այս պատերազմին մասնակցել են վարձկաններ, ինչը ևս մեկ անգամ ապացույց է, որ Փաշինյանը դավաճան է։
«Ես չհասկացա՝ ինչ-որ մեկը պնդե՞լ էր, որ ինքն Իրանի դեմ դավադիր գործողությունների մեջ է, մենք հասել ենք այն փուլին, որ մեր հարևաններին հավատարմության երաշխիք պետք է տա՞նք»,- նշեց Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի՝ դա խոսում է այն մասին, թե ուր է հասցրել Փաշինյանը մեր ռազմական և հարևանական հարաբերությունները։
«Այս մադիկ լրացուցիչ անգամ ցույց են տալիս, որ ինչ ուզեն, դա էլ կանեն, հատկանշական է պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքը, երբ ընդդիմադիր պատգամավորների առաջարկն անգամ քննարկման առարկա չի դարձվում»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments