Search
Անհատակ և տիեզերական սուտը տարվելու է միջագային դիվանագիտություն․ Աննա Մկրտչյան
- Aug 10, 2021
- 1 min read

«Այս իշխանությունների արտաքին դիվանագիտությունը սկսվում է հետևյալից․ հայ սպանող և հայ գերեվարող Ալիևին պետք է անվանել կիրթ ու կառուցողական, հետո լիֆտում պետք է պայմանավորվել Արցախը հանձնելու վերաբերյալ»,- այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ դիմելով ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանին, որն առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Նա նշեց, որ այս իշխանությունն «անհատակ ու տիեզերական» սուտը, ինչպիսին էր, օրինակ, 2018-ին քաղաքացուն որպես զոհված Ռոբերտ Աբաջյանի պապիկ ներկայացնելը, տարվելու է միջազգային դիվանագիտություն։
Արձագանքելով՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Աննա Մկրտչյանն իր բոլոր հարցերի պատասխաններն ունի, և հրաժարվեց պատասխանել։
Comments