Անօդաչուների շոուն ցավն ընդամենը ուժգնացնելու միջոց էր. Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատահական ոչինչ չի լինում: Անօդաչուների շոուն ցավն ընդամենը ուժգնացնելու միջոց էր: Վերցնել անօդաչուների շոու անել, երբ մեր տղերքի գերակշիռ մասը զոհվել է հենց այդ անօդաչուների հարվածից, առնվազն ցինիզմ եւ լկտիություն է: Ցինիզմից և լկտիությունից անդին է, երբ այդ շոուին այս կամ այն կերպ համոզելով հանդիսատես են դարձնում զոհված տղերքի մի քանի մայրերի»:
Comments