top of page

Քննարկվել են պատվաստումային գործընթացով պայմանավորված կազմակերպչական բնույթի խնդիրներ. ԱՆ

  • Oct 15, 2021
  • 1 min read


Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի պոլիկլինիկաների տնօրենների, ոլորտի մասնագետների հետ, քննարկել պատվաստումային գործընթացով պայմանավորված կազմակերպչական բնույթի խնդիրները՝ ընդգծելով առաջնային պահպանման օղակի ներգրավվածության կարևորությունը պատվաստումային գործընթացում:


Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը, Արտակ Ջումայանը և Գևորգ Սիմոնյանն աշխատանքային այցերով եղել են մարզային ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում: Փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Արարատի մարզում, Արտակ Ջումայանը` Արմավիրի մարզում, Գևորգ Սիմոնյանը` Արագածոտնում: Վերջիններս հանդիպել են մարզային պոլիկլինիկաների ղեկավարների, գյուղապետների, դպրոցների տնօրենների հետ, զրուցել բուժանձնակազմի հետ կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացի, հերթագրումների կարգավորման և, ընդհանրապես, պատվաստումային գործընթացի որակի բարելավման անհրաժեշտության մասին:


Փոխնախարարները կարևորել են COVID-19-ի դեմ պատվաստումները` հիշեցնելով, որ համավարակի պատճառով օրական 40-ից ավելի մահ ենք գրանցում: Նրանք ընդգծել են, որ պատվաստումներն առաջնահերթ ցուցված են քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիներին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page