top of page

Կորոնավիրուսն Անգլիայում անհավանական մակարդակի է հասել, առաջնությունը պետք է դադարեցվեր. Կոնտե

  • Dec 26, 2021
  • 1 min read


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ Անգլիայի առաջնությունը պետք է դադարեցվեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման բարձր մակարդակի պատճառով:


«Կորոնավիրուսն Անգլիայում անհավանական մակարդակի է հասել; Կարծում եմ՝ առաջնությունը պետք է դադարեցվեր: Շատ մարդիկ փորձեցին խոսել այդ մասին, բայց կարծում եմ՝ ամեն ինչ արդեն որոշված է: Դու կարող ես վիճել, ապացուցել քո դիրքորոշումը և խոսել այն մասին, թե դու ինչ կցանկանայիր, բայց դա անօգուտ է երբ քո դիմաց պատ է: Որոշումներն արդեն կայացված են»,- ասել է Կոնտեն: Դեկտեմբերի 20-ին ԱՊԼ-ն հայտարարել էր, որ չի դադարեցնի առաջնությունը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page