Search
Մարուքյանը պահանջում է ԱԽ արտահերթ նիստի հրավիրում ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ
- May 27, 2021
- 1 min read

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանվորված պահանջում է ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։
« Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,
Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝ անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Comments