top of page

ԱՆ խորհրդականը դարձել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի տեղակալ

  • Sep 1, 2021
  • 1 min read


Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Շանթ Շեխերդիմյանին Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի տեղակալ դառնալու առթիվ: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:


Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ:


Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական և հետազոտական հնարավորությունները, կկենսագործի UCLA-ին առնչվող առողջապահական նախաձեռնությունները և կուսումնասիրի ՀՀ առողջապահական համակարգի բարելավման գործում «UCLA Global Health» ծրագրի այլընտրանքային մոդելները:


Ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար Շանթ Շեխերդիմյանը կաշխատի նաև որպես ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:

«Բժիշկ Շեխերդիմյանը Հայաստանում մատուցված ծառայությունների մեծ փորձ ունի, ուստի շատ ուրախ ենք ողջունել նրան խորհրդականի պաշտոնում», - ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page