44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը մի քանի տասնյակ նոր քարոզչական թեզեր է ձևավորել. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը մի քանի տասնյակ նոր քարոզչական թեզեր է ձևավորել։ Ապրոբացիայի ու ռետրանսլյացիայի փուլը արդեն ավարտվել է մի տարում։ Միս ու արյուն ստացած թեզեր են, որոնց դեմ պետք է պայքարել։ Հայաստանից զրո հակազդեցություն։ Մենք ուղղակի չկանք այդ տեղեկատվական պատերազմում։
Կոնստանտ ու տրանսֆորմացված թեզերի հարցում ավելի հեշտ է լուծումը, վաղուց հակաթեզերը մշակված են։ Իսկ նոր թեզերի հարցում աշխատել է պետք, 150-ից ավել նոր թեզ մենակ ես եմ դուրս բերել էս մի տարում զուտ մոնիտորինգի, ստռուկտուռնիյ անալիզի ու կոնտենտ-անալիզի շնորհիվ։ Ու որևէ պետական կառույցի վեջին չի դեմն առնեն էդ հարձակումների։
Իսկ հակազդեցության բացակայության պարագայում էդ քարոզչությունը հա՛մ մեր, հա՛մ միջազգային հանրության ենթագիտակցության մեջ նստելու է, որպես իրողություն»։
Comments