top of page

Ժողովուրդը դեռևս չի հասել անկման հատակին, դեռ ճանապարհ կա մինչև անդունդի ստորին կետը. «168.am»

  • Jun 22, 2021
  • 1 min read


«168.am»-ը գրում է.


«2018 թվականին ու դրանից հետո Հայաստանում հռչակվեց ժողովրդի կեղծ պաշտամունք։ Բոլոր անաստվածություններն ու ավերումները կատարվեցին ժողովրդի անունից ու ժողովրդին հղում տալով։ Դա դուր էր գալիս ու շարունակում է դուր գալ ժողովրդին, որը լուրջ է ընդունել հիմնականում նախընտրական շրջանում կրկնվող այն զեղումները, թե «ժողովուրդն իմաստուն է» և «ժողովուրդը չի սխալվում»։


Կիրակի օրը կայացած ընտրություններում այդ նույն ժողովուրդը ցույց տվեց, որ մենք դեռևս չենք հասել անկման հատակին, ինչպես թվում էր շատերին, և, որ դեռ ճանապարհ կա մինչև անդունդի ստորին կետը։ Ժողովուրդն ընտրեց այդ անկման արագացումն ու անշրջելիությունը։


Աշխարհի բոլոր աննախադեպությունների կենտրոն Հայաստանում այդ իմաստուն ժողովուրդը կատարեց ընտրություն, որի առթիվ գիշերային հրավառություններ հնչեցին երևանյան իշխող գրասենյակներում ու դրանցում աշխատողների շնորհիվ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում։ Հայ ժողովուրդը կատարեց ընտրություն, որը պատերազմում հաղթանակից հետո երկրորդ բերկրանքը պարգևեց 5000 հայորդիների սպանած Ադրբեջանին ու Թուրքիային։ Այսպիսով, հազարամյա հայ ժողովուրդը կատարեց մուրճահպատակ ընտրություն, որը մուրճախաղացից ավելի ուրախացրել է Ալիևին ու Էրդողանին»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page