Գործադիրն արգելում է թուրքական ապրանքի մուտքը, առևտրականը՝ ներկրում․ ի՞նչ է ձեռնարկում ՊԵԿ- ը
- Jun 26, 2021
- 1 min read

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց արգելել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան վեց ամսով։ Օրենքն ուժի մեջ մտավ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։
Կառավարությունն արգելեց, բայց մարդիկ գտան այլ ճանապարհ իրենց առևտուրն անելու համա․ թուրքական ապրանքի պիտակները փոխելեցին այլ երկրի արտատադրության պիտակով և սկսեցին ներկրել Հայաստան։ Այնուհետև նորից տվյալ ապրանքին փակցրեցին թուրքական պիտակ և վաճառեցին։ Պետեկամուտների կոմիտեն խնդրի մասին տեղյակ է։
Օրենքի ընդունումից վեց ամիս անց Հայաստանի կառավարությունը ևս վեց ամսով երկարաձգեց օրենքի ժամկետը։ Կդադարե՞ն արդյոք մեր հայրենակիցները լցնել թուրքական բյուջեն, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։
Mediahub- ի անդրադարձը թեմային կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/mediahubam/videos/654259852170147
Comments