top of page

Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

  • Sep 11, 2021
  • 1 min read


Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


«Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցները նշում են Բաբաջանյանի հոբելյանը։


«Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավարության հրավերով մասնակցելու եմ Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի դեսպանատանը կայանալիք համերգին կմասնակցի նաև Կոմիտասի անվան պետական լարային քառյակը: Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանի նշանավորմանը պետական բարձր մասնակցությունը պարտադիր պայման էր, և մենք մեր մասնակցությունն ենք ցուցաբերում միջոցառմանը»,- նշել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգներն ու միջոցառումները լինելու են շարունակական:


Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կկատարվեն Առնո Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները, իսկ սեպտեմբերի 14-ին ՌԴ-ում՝ ՀՀ դեսպանությունում, կկայանա երեք մեծանուն կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյաններին նվիրված համերգ. կկատարվեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page